Մոնակոյում հիմնականում հանգստանում են հարուստները: Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ հենց այստեղ են որոշել կառուցել աշխարհի ամենաթանկարժեք շենքը:
Երկվորյակ աշտարակների տեսքով այս բնակելի համալիրը կդառնա Միջերկրական ծովի երկրորդ ամենաբարձր (170մ) շենքը (առաջին տեղը զբաղեցնում է իսպանական Gran Hotel Bali հյուրանոցը՝ 186մ):
Շենքում կտեղավորվեն մինչև 6 սենյականոց 60 շքեղ բնակարաններ: Բազմահարկ փենթհաուզը բնակիչներին կուրախացնի ջրաշխարհով և հսկայական լողավազանով:
Շինության վրա ծախսվել է 388 միլիոն դոլար: Odeon Tower-ում պատուհանները կձգվեն հատակից մինչև առաստաղ, կլինեն նաև ռուսական և թուրքական շոգեբաղնիքներ, մասնավոր սպա-կենտրոններ, շուրջօրյա աշխատող դռնապան, վարորդներով լիմուզիններ, նույնիսկ կինոթատրոն:
Ծրագրի վրա աշխատանքները սկսվել են 2009թ.: Սպասվում է, որ շինարարությունը կավարտվի 2014թ. հուլիսին:







































