Dartz հայտնի ընկերությունը կրկին զարմացրել է իր ավտոմեքենաներով. այս անգամ Mercedes-Benz ամենագնացը լատվիացի թյուներների շնորհիվ վերածվել է պերճանքի իրի:
Dartz Motorz Company-ի համար որպես հիմք ծառայել է Mercedes-Benz G63 AMG 6×6-ը: Արդյունքն անվանել են Sahara G-eopard: Ամենագնացի վրա աշխատել է Dartz-ի դիզայներ Մարիուս Դումիտրասկուն:
Dartz-ը մեծացրել է ավտոմեքենայի անիվների բազան, ինչպես նաև տեղադրել է օդորակիչ, որը կարող է աշխատել նույնիսկ այն դեպքում, երբ շարժիչը անջատված է: Անիվների 24-դյույմանոց դիսկերը ոսկեզօծ են:
Մեքենան ձեռքով ներկված է հատուկ նանոներկով, որը դրան ընձառյուծի տեսք է հաղորդել: Sahara G-eopard-ը հագեցած է, մասնավորապես, Bang & Olufsen-ի 3D-հեռուստացույցով:
Նշենք նաև, որ այս համակարգը կարող է համագործակցել ОС iOS-ով և Android-ով աշխատող սարքավորումների հետ: Այսպիսով, այս մեքենան կարելի է կառավարել սմարթֆոնի օգնությամբ:
Հատուկ շքեղություն է նաև մինի-ճաշասրահը և ոսկե նարգիլեն: Ոսկե ընձառյուծի գինը դեռ հայտնի չէ:











































