Monday, 15 06 2026
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը

Դրախտային հաճույք. աշխարհի լավագույն 10 լողափերը (լուսանկարներ)

Ամառն արդեն մոտենում է, ու ժամանակն է ընտրել այն վայրը, որտեղ կարելի է հիանալի հանգիստ անցկացնել: Լավագույն լողափերի վարկանիշային աղյուսակը կազմել է զբոսաշրջային TripAdvisor ռեսուրսը՝ հայտնում է RBK-ն:

Rabbit Beach. Իտալիա
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Rabbit Beach լողափը՝ Իտալիայի Լամպեդուզա կղզում: Այն գտնվում է Սիցիլիայի և Թունիսի միջև:

Rabbit Beach-ը, շատ փորձագետների կարծիքով՝ Եվրոպայի լավագույն լողափերից է, սակայն այդտեղ հասնելը հեշտ չէ, քանի որ լողափին հասնելու համար հարկավոր է ոտքով քայելել 15-20 րոպե: Լողափի ավազը սպիտակ է ու նուրբ:

Grace Bay. Թերքս ու Կայկոս
Հաջորդում է Grace Bay լողափը՝ Պրովիդենսիալես կղզում, որը պատկանում է Թերքս և Կայկոս կղզիներին (բրիտանական անդրծովյան տարածքներ): Փիրուզե ջուրը ոչ ոքի անտարբեր չի թողնի:

Whitehaven Beach. Ավստրալիա
Whitehaven Beach-ը 7 կմ-անոց վայրի գեղեցկությամբ լողափ է՝ սպիտակ ավազով, զմրուխտե թափանցիկ ջրով ու ֆանտաստիկ տեսարաններով: Այն գտնվում է Վայթսանդեյսում: Ավազն այստեղ չի տաքանում անգամ ամենատաք եղանակին:

Baía do Sancho. Բրազիլիա
Baía do Sancho-ն Բրազիլիայի գեղեցիկ լողափերից է՝ շրջապատված ժայռերով:

Flamenco Beach. Պուերտո Ռիկո
Կարիբյան ավազանի ամենագեղեցիկ լողափերից մեկն է հյուսիսային լողափում և եզրափակում է լավագույն լողափերի հնգյակը:

Playa de Las Catedrales. Իսպանիա
Վարկանիշային աղյուսակի 6-րդ հորիզոնականում իսպանական լողափն է Գալիսիայում՝ Playa de Las Catedrales-ը անսովոր անվամբ, ինչը թարգմանաբար նշանակում է Տաճարների լողափ: Ժայռերն ունեն հսկայական սյուների տեսք, որոնք հիշեցնում են գոթական տաճարներ:

Lopes Mendes Beach. Բրազիլիա
Կա ևս մեկ լողափ, որը ներառված է լավագույն լողափերի տասնյակում՝ ըստ TripAdvisor-ի փորձագետների. Lopes Mendes Beach-ն Իլյա Գրանդի կղզում է՝ Ռիո դե Ժանեյրոյից քիչ հեռու:

Horseshoe Bay. Բերմուդներ
Horseshoe Bay-ը ունի մի քանի կիլոմետրանոց նուրբ վարդագույն ավազ: Այն Բերմուդների ամենահայտնի լողափն է:

Eagle Beach. Արուբա
Եվս մեկ լողափ Կարիբյան ավազանից՝ Արուբա կղզում:

Rhossili Bay. Մեծ Բրիտանիա

Rhossili Bay լողափը գտնվում է Հաուեր թերակղզում՝ Սուոնսիից քիչ հեռու: Այն համարվում է Մեծ Բրիտանիայի լավագույն լողափը ու եզրափակում է վարկանիշային աղյուսակը:

Գրեթե 5 կմ-անոց լողափով ձգվում են Rhossili Downs լեռները, որոնցից հրաշալի տեսարան է բացվում դեպի օվկիանոս:

Rhossili Bay-ը հայտնի է բարձր ալիքներով, ինչը գրավում է բրիտանացիներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում