Հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերան կրկին որոշել է ամուսնանալ: Նրա ընտրյալը Մեթյու Ռաթլերն է, որի հետ աստղը երկու տարի է՝ կապված է: Այս մասին գրում է sobesednik.ru-ն:
Քրիստինա Ագիլերայի ընկերների խոսքով՝ զույգը որոշել է հարաբերությունները օրինականացնել 2013թ. ամռանը:
Արարողության անցկացման վայրի մասին ոչինչ չի հաղորդվում, անհայտ է նաև, թե նորապսակները ինչպիսի շրջանակով են որոշել նշել իրենց ամուսնության արարողությունը:
Սա 32-ամյա երգչուհու առաջին ամուսնությունը չի լինի: 2005-2011թթ. երգչուհին ամուսնացած էր Ջորդան Բրեթմանի հետ: Նախկին ամուսնուց Ագիլերան ունի 5-ամյա որդի՝ Լայրոնը:








































