Մյունխենի «Բավարիա»-ի բելգիացի պաշտպան Դանիել վան Բյույտենը հայտնել է, որ կարիերան շարունակելու հարմար տարբերակ է փնտրում և այդ առումով ուսումնասիրում է Ֆրանսիայի առաջնությունը:
«Կարող եմ շարունակել կարիերաս Ֆրանսիայի առաջնությունում: Ես հիանալի տարբերակներ ունեմ այնտեղ տեղափոխվելու: Հրավեր եմ ստացել, օրինակ, «Մոնակո»-ից»,-նշել է ֆուտբոլիստը:
Հավելենք, որ «Բավարիա»-ի հետ վան Բյույտենի պայմանագրի ժամկետը լրանալու է առաջիկա ամռանը:









































