ԱՄՆ-ը և Ռուսաստանն այսօր կանցկացնեն ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև երկխոսության հերթական փուլը՝ Սիրիայի երկնքում կոնֆլիկտային իրավիճակների կանխման հարցով։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերին։ Նա հույս է հայտնել, որ այդ խորհրդակցությունները շատ շուտով կբերեն Սիրիայում թռիչքների անվտանգության հարցերով Վաշինգտոնի և Մոսկվայի միջև համապատասխան պայմանավորվածությունների ձեռք բերման։
«Նույնիսկ եթե մեզ մոտ պահպանվեն Սիրիայի հարցով քաղաքական տարաձայնություններ, մենք պետք է գոնե հասնենք պայմանավորվածության, որ մեր օդաչուները կլինեն անվտանգության մեջ, որքանով հնարավոր է»,- նշել է Պենտագոնի ղկավարը։
Նա նաև հավելել է, որ նախկին խորհրդակցությունների արդյունքներով ձեռք է բերվել որոշակի առաջընթաց, սակայն Սիրիայի երկնքում կոնֆլիկտային իրավիճակների կանխման վերջնական պայմանավորվածությունները դեռ ձևակերպված չեն։









































