Երգչուհի և դիզայներ Ջեսիկա Սիմփսոնը և նրա փեսացուն՝ Էրիկ Ջոնսոնը, մտադիր չեն երկրորդ անգամ հետաձգել հարսանիքը: Նրանք հայտարարել են, որ կամուսնանան 2013-ի ամռանը՝ իրենց երկրորդ զավակի լույս աշխարհ գալուց մեկ ամիս անց:
Առաջին անգամ նրանք հարսանիքը հետաձգեցին երգչուհու հղիության պատճառով, քանի որ երգչուհին ցանկանում էր շքեղ զգեստ կրել և գեղեցիկ կազմվածք ունենալ: Այն բանից հետո, երբ Ջեսիկան վերջապես 23 կգ նիհարեց, հայտնի դարձավ, որ նա կրկին մայրանալու է:
Նիհարելու համար ապարդյուն ծախսելով 3 մլն դոլար՝ երգչուհին և նրա փեսացուն հաստատ որոշել են երկրորդ երեխայի ծնվելուց մեկ ամիս անց ամուսնանալ:
Հետաքրքիր է, որ իր հարցազրույցներից մեկում երգչուհին ասել է. «Երբ նշանակեմ հարսանիքի օրը, անմիջապես կպարզվի, որ հղի եմ»:






































