Միջազգային հանձնաժողովը հայտարարել է MH17 չվերթի մալայզիական Boeing-ի կործանման պատճառը: Զոհերից մեկի հարազատի խոսքով, որը ծանոթացել է զեկույցին, ինքնաթիռը խփվել է «Բուկ» համալիրով: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Դա «Բուկ» է եղել»,- գործակալությունը մեջբերում է զոհվածի հարազատի խոսքերը:
BBC-ն գրում է, որ, ինչպես պատմել են զոհերի հարազատներին՝ բոլորը, ովքեր գտնվել են MH17 չվերթում, ակնթարթորեն կորցրել են գիտակցությունը: Զեկույցում չի նշվում հրթիռի արձակման վայրի մասին:
Հիշեցնենք. Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը, որը Ամստերդամից թռչում էր Կուալա-Լումպուր, 2014 թ. հուլիսի 17-ին կործանվել է Ուկրաինայի Դոնեցկի շրջանում: Ինքնաթիռում գտնվող բոլոր 298 ուղևորները զոհվել են:









































