Friday, 19 06 2026
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գյումրու քաղաքապետը փոխհատուցում է աճեմյանցիների քայքայված նյարդերի դիմա՞ց

Ինչպես հայտնի է, այս տարի լրանում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 150-ամյա հոբելյանը: Ինչ խոսք, որևէ գյումրեցու համար պատիվ է ունենալ մեկուկես հարյուրամյակի կենսագրություն ունեցող թատրոն, որտեղ հանդես գալը ինչպես անցյալում, այնպես էլ հիմա պատիվ է ցանկացած հայ արտիստի համար:

Արդեն իսկ մեկնարկել են նաև թատրոնի 150-ամյակի հոբելյանական միջոցառումները հայ-վրացական «Գամար Ջոբա մամա» պիեսի բեմելով:

Հոբելյանական տոնակատարությունների համար թատրոնի բեմի ձևավորումն իրականացնելու նպատակով, սակայն, ՀՀ մշակույթի նախարարությունը կա՛մ բավարար գումար չի հատկացրել աճեմյանցիներին, կա՛մ առհասարակ նման հատկացում չի արել, կա՛մ այլ խնդիր կա: Ամեն դեպքում, Մադագասկարի, Տոնգոյի, Սվազիլենդի, Բուրկինա-Ֆասոյի ու էլի մի շարք աֆրիկյան «գերտերությունների» հետ մշակութային կապերի հաստատման համար ջանք ու եռանդ չխնայող ՀՀ մշակնախ Հասմիկ Պողոսյանի համար նման թերացումը, կամ նման հարցի հանդեպ մոռացկոտություն ցուցաբերումը, իհարկե եթե նման վերաբերմունք եղել է, կարելի է արդարացված համարել:

Եվ աճեմյանցիներն էլ համապատասխան օգնության խնդրանքով դիմել են քաղաքապետ Սամվել Բալասանյանին, որն էլ 2,1 միլիոն դրամ օժանդակելու նրանց խնդրանքը դրել է համայնքի ավագանու առաջիկա նիստի քննարկմանը: Հակված ենք կարծելու, որ ավագանին չի մերժի ինչպես այս, այնպես էլ մյուս հարցերը. գոնե դա են հուշում ավագանու նիստերի ընթացքի մասին մինչ այս մեր ունեցած տպավորությունները, քանի որ ավագանին առհասարակ ոչ մի հարց չի մերժում և, ասենք, 20-30 հարցով օրակարգը կարողանում է սպառել առավելագույնը 1-1,5 ժամում, ինչպես գյումրեցիներն են կատակում՝ «ձեռքի վեր ու վար շարժումով սոլֆեջիոյի դաս հիշեցնող քվեարկություններով»: Այլ է հարցը, թե հիշյալ գումարի հատկացումը իրոք օգնությո՞ւն է աճեմյանցիներին, թե՞ մի տեսակ փոխհատուցում բարոյական այն վնասների, որոնք կրեցին աճեմյանցիները գրեթե չորս ամիս թատերական հրապարակում հանդուրժելով ժամանցային ժամանակավոր օբյեկտների ներկայությունն ու երբեմն-երբեմն հնչող «մուղամով ռաբիզի» հնչյունները:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիս ամսից, գրեթե համահունչ հոսանքի թանկացման դեմ ծավալված հասարակական ընդվզմանը, Գյումրու թատերական հրապարակը արագորեն ժամանակավորապես վերածվեց ժամանցային գոտու, որտեղ իրենց տեղն ունեցան մեկ սրճարան, մանկական խաղերի մի քանի տեսակներ և այլ ժամանցային ու սննդի օբյեկտներ:

Քաղաքապետարանը դա մեկնաբանեց համայնքային կիսադատարկ բյուջեն լցնելու անհրաժեշտությամբ, ու կարծես թե հիմնավորումն աշխատեց. աճեմյանցիները և՛ իրավականորեն, և՛ բարոյապես, հանուն կարիքավոր հազարավոր համաքաղաքացիների, տոկացին: Եվ այժմ, երբ ժամանցային սեզոնն արդեն փակվել է, և օբյեկտներն էլ նույն արագությամբ անհետացել են, ինչ արագությամբ որ հայտնվել էին, այս օգնությունը մի տեսակ քաղաքապետի փոխհատուցումն է աճեմյանցիների՝ 4 ամիս անընդհատ քայքայված նյարդերի ու առողջության:

tatron-1

tatron-2

tatron-3

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում