Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնում երեկ տեղի է ունեցել մայրիկներին նվիրված միջոցառում:
Akhaltskha.net կայքի փոխանցմամբ՝ երիտասարդական կենտրոնի կրտսեր սաները իրենց մայրերին ներկայացել են բանաստեղծություններ և նրանց նվիրված երգեր:
Այսօր` ապրիլի 7-ին, Ախալցխայի Հայկական կրթամշակութային կենտրոնում ևս տեղի է ունենալու միջոցառում, սակայն արդեն մի փոքր մեծ աշակերտների ներկայությամբ:









































