Այսօր Մոնտենեգրոյում նախագահական ընտրություններ են, որոնց մասնակցում է երկու թեկնածու՝ գործող նախագահ, սոցիալիստների իշխող Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ֆիլիպ Վույանովիչը և մի շարք ընդդիմադիր ուժերի առաջնորդ, նախկին դիվանագետ Միոդրագ Լեկիչը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ներկայիս նախագահական ընտրությունները վեցերորդն են՝ հանրապետությունում բազմակուսակցական համակարգի ներմուծումից և երկրորդը՝ 2006 թվականին նախկին Հարավսլավիայից երկրի անկախացումից հետո:
Երկու թեկնածուների մասնակցությունը վկայում է այն մասին, որ քվեարկությունը կանցնի առանց երկրորդ փուլի: Այդ ընտրությունները Մոնտենեգրոյի գանձնարանին արժեցել է 1.2 մլն եվրո, որից 800 հազարը ծախսվել է անմիջապես քվեարկության կազմակերպման, իսկ 400 հազարը՝ նախընտրական արշավի վրա:
Երկրում ընտրելու իրավունք ունի 512 հազար քաղաքացի, որի ավելի քան 146 հազարը բնակվում է մայրաքաղաք Պոդգորիցայում:
Սոցհարցումների համաձայն՝ Վույանովիչը հաղթանակի մեծ շանս ունի:





































