Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Խուան Մատան հայտարարել է, որ չի պատրաստվում լքել ակումբը, տեղեկացնում է El Pais-ը:
«Ինձ դուր է գալիս Մանչեսթերը: Բրիտանական մթնոլորտը յուրահատուկ է ինձ համար:
Երջանիկ եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Դեռ շատ անավարտ գործեր կան»,- հայտարարել է Մատան:







































