Նիհարելու համար անհրաժեշտ է 2 գործոն: Առաջինը գումարային խթանն է, երկրորդը՝ հասարակական ազդեցությունը: Այս մասին հրապարակվել է Annals of Internal Medicine գիտական ամսագրում: Հենց այս 2 գործոնների առկայության դեպքում է մարդը հասնում ցանկալի արդյունքի:
Միչիգանի համալսարանի գիտնականների ուսումնասիրություններից պարզվել է, որ «խմբակային» նիհարելն ավելի արդյունավետ է: Երբ խմբի որոշ անդամներ նախընտրում են ավելի օգտակար սնունդ, խմբի մեկ այլ անդամ, որքան էլ ցանկանա, չի ուտի կալորիա պարունակող սնունդ, ինչն էլ, իհարկե, կազդի նրա մարմնի զանգվածի վրա:
Աշխարհում նիհարել ցանկացողների թիվը հատկապես ավելացել է, երբ հայտնի է դարձել, որ ավելի հեշտ է նիհարել մտերիմ մարդու կողքին, ով ևս նման նպատակ է դրել իր առջև:











































