39-ամյա Հայդի Քլումը միակը չէ, ով սուպերմոդելից դարձել է սուպերկին, երբ ջրից դուրս է բերել որդուն՝ փրկելով նրան անխուսափելի մահից:
2011-ին Քեյթ Ուինսլեթը, առաջին օգնություն ցուցաբերելով, փրկել է Ռիչարդ Բրենսոնի 90-ամյա մոր կյանքը:
«Z աշխարհների պատերազմ» ֆիլմի նկարահանումների ժամանակ եթե չլիներ Բրեդ Փիթը, 700 մարդ կոտնահարեր մի աղջնակի:
Թոմ Քրուզը մարդկանց բազմությունից դուրս է բերել 7-ամյա տղայի, վճարել մի կնոջ հիվանդանոցային ծախսերը (քանի որ ավտովթարի վկան էր դարձել) և փրկել 5 զբոսաշրջիկների, երբ նրանց մոտորանավակը խորտակվեց Իտալիայի ափերի մոտ:
2012-ին Սոֆյա Վերգարան օգնել է Լաս Վեգասի խաղատներից մեկում գիտակցությունը կորցրած կնոջը:
Միլա Կունիսը շատպօգնության ավտոմեքենա կանչելով՝ փրկել է իր տան 50-ամյա աշխատակցուհու կյանքը:
Այս մասին հաղորդում է Raut-ը:






































