Այս անգամ ֆրանսիացի լուսանկարիչ Վիկտոր Դեմարշելյեի (Պատրիկ Դեմարշելյեի որդին) օբյեկտիվի կենտրոնում հայտնվել է լեհ մոդել Անյա Ռուբիկը: Նա նկարահանվել է լեհական Viva Magazine ամսագրի համար արված ֆոտոշարքում: Ռուբիկի հայրենակիցներին հատկապես հաճույք են պատճառում Մանհեթենի լուսանկարները, որտեղ մոդելը հիանում է մայրամուտով՝ մանհեթենյան երկնաքերներից մեկի պատուհանից:
Ֆրանսիացի լուսանկարչի վարպետությունը, մոդելի գեղեցիկ դեմքը, Նյու Յորքի բնապատկերը՝ այս ամենն արտացոլված է ստորև ներկայացված լուսանկարներում:








































