Ֆրանցիսկոս Պապն այսօր հուշատախտակ կբացի Հռոմի Լատերանո բազիլիկի դիմաց գտնվող հրապարակում, որը մայրաքաղաքային իշխանությունների որոշմամբ ապրիլի 7-ից կկրի Հովհաննես Պողոս II-ի անունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Վատիկանի ռադիոյին:
Արարողությանը, որը կսկսվի տեղի ժամանակով ժամը 17.00-ին (Երևանի ժամանակով՝ 19.00-ին), կմասնակցի նաև հավերժական քաղաքի քաղաքապետ Ջաննի Ալեմանոն, ինչպես նաև՝ հոգևորականներ, կարդինալներ:
Այնուհետև բազիլիկում կկայանա Հռոմի եպիսկոպոսի ամբիոն Պապի մուտքի արարողությունը, որի ժամանակ թեմի ներկայացուցիչները Հռոմի ողջ եկեղեցու անունից հնազանդություն և որդիական ակնածանք կարտահայտեն եպիսկոպոսին:








































