Բեյսբոլիստ Օնուս Վագների քարտը, որը թողարկվել է 1906 թվականին՝ American Tobacco Company-ի կողմից, աճուրդում վաճառվել է 2.1 մլն դոլարով: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աճուրդի կազմակերպչին՝ Նյու-Ջերսի նահանգից Goldin Auctions-ին: Դա ռեկորդային գին է, որը երբևէ վճարվել է վաճառքի դրված բեյսբոլային քարտերի համար:
Օնուս Վագների քարտը վերջին տարիներին մի քանի անգամ փոխել է տերերին: 2007 թվականին այն անցել է մի մասնավոր հավաքորդի ձեռքից մյուսին՝ 2.8 մլն դոլարով: Այդ գործարքը բաց չի եղել, այդ իսկ պատճառով գնի ռեկորդ չի ֆիքսվել:
Վագների քարտը համարվում է աշխարհում հազվագյուտներից մեկը: American Tobacco Company-ն այն թողարկել է առանց մարզիկի թույլտվության, և Վագները պահանջել է ծխախոտային ընկերությունից վաճառքից դուրս բերել ողջ խմբաքանակը: Բեյսսբոլիստը չի ցանկացել, որպեսզի երեխաները, որոնք նման քարտերի հիմնական կոլեկցիոներներն են, սիգարետ գնեն:
Քարտի նոր տիրոջ անունը չի հաղորդվում:Կազմակերպիչները միայն հայտնել են, որ խոսքը հարուստ մասնավոր ներդրողի մասին է, որը հանդիսանում է բեյսբոլի երկրպագու: Դեռևս հայտնի չէ, նոր տերը պատրաստվու՞մ է այն հրապարակային ցուցադրության ներկայացնել, թե՞ ոչ:










































