Ինչպես հայտնի է, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Երևանի գարեջուր» գործարանում, որն արտադրում է «Կիլիկիա» գարեջուրը, հարկային մարմինները անցյալ տարի «ստվերի դեմ պայքարի» շրջանակում ստուգումներ էին անցկացրել և պատգամավորին տուգանել էին 653.6 մլն դրամով (մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլար):
Հակոբ Հակոբյանը, որի գործարանը կանգնել էր սնանկացման եզրին, դատի էր տվել հարկային մարմնին և ի տարբերություն շատ գործարարների՝ շահել էր դատը։ Արդյունքում մոտ 1.5 մլն դոլարի տուգանքը չեղյալ է հայտարարվել։ Խոսքը մոտ 640 մլն դրամի մասին է։ Տուգանքի մոտ 13 մլն-ը գործարարը վճարել է։
Պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ զրուցեցինք խորհրդարանում, թե ինչպես հաջողացրեց փրկել բիզնեսը նման տուգանքից։ Հայտնի է, որ այսօր որոշ փոքր ու մեծ գործարարներ սնանկացման գործընթացում են գտնվում հարկային մարմինների տուգանքների արդյունքում և դատարաններում արդյունքի չեն հասնում։
Ներկայացնում ենք Հակոբ Հակոբյանի հետ մեր զրույցը։









































