ԱՄՆ-ում սկսել են աշխատել ռոբոտի ստեղծման վրա , որը կկանխագուշակի մարդկանց ցանկությունները։ Մասնավորապես նման տեխնիկան կարող է օգտագործվել ոստիկանական ծառայությունում։
Ալգորիթմի մշակմամբ զբաղվում են Իլինոյսի համալսարաի գիտնականները՝ հայտնում է Rosbalt-ը։
Այդ սկզբունքը կարող է պետք գալ շատ համակարգերում՝ ավտոմատ կառավարման համակարգով մեքենաներում, էկզոկմախքներում, օդանավերում կամ պարեկային ռոբոտներում, որոնք կկանխագուշակեն՝ մարդը մտադի՞ր է կրակել կամ այս ու այն գործողությունը ձեռնարկել՝ փոխանցում է ZN պորտալը։
Այդ հետազոտությամբ արդեն հետաքրքրվել է Պենտագոնի Հեռանկարային հետազոտական նախագծերի գործակալությունը։






































