Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը բանակցում են Ադրբեջանին ռուսական ռազմական տեխնիկա մատակարարելու շուրջ։ Այդ մասին հայտնում է Rambler-ը՝ հենվելով իր աղբյուրի վրա։
Առկա տեղեկատվության համաձայն, Ադրբեջանին ռազմական տեխնիկա մատակարարելու հարցը քննարկվում է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովների 15-րդ նստաշրջանի ժամանակ, սակայն փակ ռեժիմով։ Բանակցություններն առնչվում են ռուսական ուղղաթիռային ու զրահատանկային տեխնիկայի մատակարարումներին։






































