Զինված երկու տղամարդիկ լոսանջելեսյան Pacific Palisades թաղամասում հրաձգություն են սկսել: Այսպիսի տեղեկատվություն է ստացել 911 ծառայության օպերատորը, որից հետո ոստիկանության հատուկ ստորաբաժանումը շտապ ժամանել է նշված հասցեով՝ փոփ-աստղ Ռիհաննայի տուն:
Բարեբախտաբար, սպաներին հերթական հիասթափությունն էր սպասում, և ոչ մի հրաձգություն ոչ ոք չէր լսել: Այսպիսով Ռիհաննան դարձել է «աստղային կատակասերի» զոհը և ընդգրկվել Քրիս Բրաունի, Էշթոն Քեթչերի, Ջասթին Բիբերի, Մայլի Սայրուսի, Սայմոն Քոուելի, Թոմ Քրուզի, Քարդաշյան ընտանիքի, Բրիթնի Սփիրսի, Բեյոնսեի և հայտնի պրոդյուսեր Դիդդիի շարքերը:












































