Benenden Health կազմակերպության կողմից Բրիտանիայի բնակիչների շրջանում անցկացված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ տղամարդիկ ավելի գոհ են կյանքից, քան կանայք: Ինչպես պարզվել է, ուժեղ սեռի ներկայացուցիչներն առաջարկված 12 գործոններից յոթի դեպքում «երջանկության բարձր մակարդակ» են ցուցաբերել։
Դրանց թվում են աշխատավարձի չափը, կարիերայի աճը, մարմնի քաշը, այլ մարդկանց վերաբերմունքը, ֆինանսական ընդհանուր դրությունը, զբաղվածության երաշխիքը:
Իրենց հերթին՝ կանայք իրենց ավելի ինքնավստահ են զգում սիրո, ընտանիքի, ինտիմ կյանքի, առողջության և բնակության վայրի հետ կապված հարցերում:
Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, Բրիտանիայի մեծահասակ բնակչության մոտ 64 %-ն է գոհ կյանքից:






































