Եգիպտացիները քննադատորեն են ընդունել Ֆաթիմիդյան ժամանակաշրջանի մզկիթները ղեկավարելու Իրանի առաջարկությունը: Նման հնարավորության համար Իրանը Եգիպտոսին առաջարկում է 30 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է Islammemo-ն:
Իսլամական քաղաքական ուժերն առաջիկա 2 շաբաթվա ընթացքում մտադիր են մի շարք բողոքի ցույցեր անցկացնել Իրանի դեսպանատան առջև՝ շիաների մտահղացումը դատապարտելու համար:
Մուսուլմանական միության գլխավոր քարտուղար Ալա Սայիդը հայտարարել է. «Իրանական ղեկավարությունը մտադիր է երկրում շիաականություն տարածել: Շիաների որոշ հավատալիքներում նշվում է, որ իմամ Մահդիի գալուստը տեղի կունենա այն ժամանակ, երբ նրա համար Եգիպտոսում մինբար կառուցվի: Դրանից հետո նա Եգիպտոսի զորքերին կուղղորդի ավերելու Քաաբուն, սակայն դա հնարավոր կլինի, եթե երկրի բլոր մինբարները լինեն շիաների վերահսկողության տակ:
Ֆաթիմիդյան մզկիթներին տիրելու համար առաջարկած 30 մլրդ դոլարի մասին տեղեկությունը զուտ լուրեր չեն: Դա ապացուցված փաստ է, և ըստ Իրանի արտգործնախարարի օգնականի՝այդ լուրերը հերքելն անիմաստ է»:










































