Եթե դուք շատ ալկոհոլ եք օգտագործում, ապա սուրճը կարող է պաշտպանել ձեր օրգանիզմը լյարդի հիվանդություններից: Այս մասին են վկայում Ֆինլանդիայի գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրությունների արդյունքները:
Գիտնականներն ուսումնասիրել են 25-74 տարեկան 19000 տղամարդկանց և կանանց: Նրանք փորձերի մասնակիցների մոտ ստուգել են գամմա-գլուտամիլտրանսֆերանզները (ԳԳ)՝ լյարդի ֆերմենտը: Ալկոհոլի օգտագործումն ավելացնում է արյան մեջ ԳԳ մակարդակը, ժամանակի ընթացքում այն կարող է լյարդի հիվանդություններ առաջացնել: Լյարդի այսպիսի հիվանդություն ունեցող մարդկանց արյան մեջ ԳԳ մակարդակը շատ բարձր է:
Ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ այն մարդիկ, ովքեր ալկոհոլի հետ միասին սուրճ են օգտագործել, ԳԳ մակարդակն արյան մեջ նվազեցրել են 50 %-ով՝ սուրճ չօգտագործած մարդկանց համեմատ: Ընդ որում, այս միջոցը կիրառելի է միայն տղամարդկանց մոտ: Հարկ է նշել, որ սուրճի պատրաստման եղանակը ոչ մի կերպ չի ազդում ուսումնասիրության արդյունքների վրա:











































