«Իրանի և «Վեցնյակի» բանակցությունների մասնակիցների դիրքորոշումներն Իրանի միջուկային խնդրի շուրջ, դեռևս բավականին հեռու են իրարից: Դա պարզ է դարձել Ալմաթիում տեղի ունեցած բանակցություններից հետո»,- հայտարարել է ԵԽ արտաքին գործերի գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը:
«Այդ պատճառով էլ անհրաժեշտ է բանակցություններին լրացուցիչ գնահատական տալ, երբ պատվիրակությունները վերադառնան իրենց մայրաքաղաքներ»,- ասել է Էշթոնը: Նա նաև հավելել է, որ կապ կպահի Իրանի պատվիրակության ղեկավար Սայիդ Ջալիլի հետ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:








































