Wednesday, 10 06 2026
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

ՀՀԿ-ի անբաժան ուղեկիցները

ԲՀԿ-ն հայտարարել է՝ եթե Երևանի ավագանու ընտրությունները կեղծվեն, ապա իրենք չեն վերցնի մանդատները: ԲՀԿ-ն Երևանի ավագանիում այսօր ունի մանդատներ, քանի որ 2009 թվականի ընտրություններում երկրորդ տեղը գրավեց:

Այն ժամանակ «Բարգավաճ Հայաստանը» կեղծիքներից չէր խոսում, քանի որ ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ էր: Կեղծիքներից խոսում էր ՀԱԿ-ը, որի հետ ԲՀԿ-ն այսօր է չգրված կոալիցիայի մեջ: 2009 թվականին ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած ԲՀԿ-ն վերցրեց մանդատները, իսկ ՀԱԿ-ը, որ երրորդ տեղն էր գրավել, հրաժարվեց դրանցից: Այդ ամենն ըստ էության կապ չուներ, քանի որ ՀՀԿ-ն միևնույն է՝ վերցրել էր բացարձակ մեծամասնություն և լիովին տնօրինում էր ավագանին: Այսինքն՝ ՀԱԿ-ի քայլը ըստ էության աննկատ մնաց, սակայն գլխավորապես ԲՀԿ-ի պատճառով, քանի որ եթե ԲՀԿ-ն էլ մանդատներից հրաժարվեր, և ՀՀԿ-ն ավագանիում մնար մենակ, դա կարող էր ունենալ որոշակի քաղաքական էֆեկտ: Իհարկե, ՀՀԿ-ին չէր ստիպի մեղա գալ կեղծիքների համար և նոր ընտրություններ նշանակել, սակայն ավագանու նիստերը բոյկոտելու որոշումը շատ ավելի մեծ ռեզոնանս կառաջացներ հասարակության շրջանում, իսկ դա էլ իր հերթին կարող էր այլ իրավիճակ ստեղծել, այլ քայլերի հնարավորություններ բացել: Սակայն ԲՀԿ-ն վերցրեց մանդատներն ու չորս տարի շարունակ ավագանիում աշխատեց ՀՀԿ-ի հետ կողք կողքի՝ անգամ այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն կոալիցիա չկազմեց խորհրդարանական ընտրություններից հետո:

Միևնույն է՝ բարեգործությունից մինչև քաղաքականություն ընդդիմադիր կերպարի մեջ մտած ԲՀԿ-ն Երևանի ավագանիում այդպես էլ ոչ մի էական ընդդիմադիր խնդիր չբարձրացրեց քաղաքային ՀՀԿ-ական մեծամասնության առաջ՝ շարունակելով հաստատել գրեթե բոլոր այն որոշումները, որ բերում էր կամ հղանում ՀՀԿ մեծամասնությունը՝ իր քաղաքապետերով: Այսինքն՝ ԲՀԿ-ի մանդատները վերցնելուց Երևանը և երևանցին չեն զգացել որևէ տարբերություն՝ ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ բարոյական տեսանկյունից, քանի որ այդ բոլոր տեսանկյուններից որևէ մեկով անգամ ԲՀԿ-ն չի փորձել հրապարակային դաշտում լրջորեն ընդդիմանալ ՀՀԿ մեծամասնությանը:

Այն, որ ՀՀԿ-ի՝ բացարձակ մեծամասնություն լինելու դեպքում ամեն ինչ անիմաստ կլինի, անհիմն պատճառաբանություն է, որովհետև նույն իրավիճակն է, օրինակ, խորհրդարանական պարագայում, սակայն ԲՀԿ-ն, չնայած դե յուրե անկարող է ազդել բացարձակ մեծամասնության որոշումների վրա, այնուամենայնիվ՝ դե ֆակտո շատ ակտիվորեն փորձում է գոնե բարոյական, հոգեբանական առումով հակադրվել ՀՀԿ բացարձակ մեծամասնությանը: Իսկ Երևանի ավագանու չորս տարվա գործունեության ընթացքում այս ամենի նշույլն անգամ չի եղել:

Եվ երբ այսօր ԲՀԿ-ն հայտարարում է, որ կեղծիքի դեպքում չի վերցնի մանդատները, ապա հասարակության համար սա ոչ մի նշանակություն չունի, քանի որ հասարակությունը տեսել է, թե ինչ է նշանակում, երբ ԲՀԿ-ն վերցնում է մանդատները: Կամ ավելի շուտ՝ դա ոչինչ էլ չի նշանակում: Առաջիկա ընտրություններում առանցքային հարցը մեկն է՝ կվերցնի՞ որևէ մեկը քաղաքապետի պաշտոնը ՀՀԿ-ի ձեռքից, թե՞ ոչ: Իսկ եթե այդ հարցը չի լուծվում, որևէ մեկը չի կարողանում լուծել, ապա դրանից հետո ուրիշ ինչ կվերցնեն կամ չեն վերցնի՝ այլևս ոչ մի արժեք չունի: Վկան 2009 թվականի ընտրություններն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում