Ապրիլի 6-ին Հնդկաստանում ոստիկանությունը հայտնաբերել է բրիտանացի զբոսաշրջիկ կնոջ դիակ, հաղորդում է The Indian Express թերթը:
Մեծ Բրիտանիայի 24-ամյա քաղաքացի Սառա Էլիզաբեթը մահացած է հայտնաբերվել Շրինագար քաղաքի շրջակայքում գտնվող Դալ լճի վրա կառուցված լողացող հանգստյան տանը:
Ոստիկանությունը կասկածում է, որ մահից առաջ կնոջը բռնաբարել են, այդ մասին վկայում է նրա պատռված հագուստը:
Ոստիկանների խոսքերով` արդեն ձերբակալվել է 43-ամյա հոլանդացի, որը բնակվել է լողացող հանգստյան տան հարևան սենյակում:









































