Պորտուգալիայի հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն ազգային թիմի՝ «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարում տարած հաղթանակը նշել է Մորոկոյում: Հարձակվողին նկատել են գիշերային ակումբում:
Նշենք, որ Դանիայի հավաքականի նկատմամբ հաղթանակ տանելուց և եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը վաղաժամկետ նվաճելուց հետո Պորտուգալիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ֆերնանդո Սանտուշը բաց է թողել ֆուտբոլիստին՝ նրան տրամադրելով հանգստյան օրեր:
Հավելենք, որ «Եվրո-2016»-ի որակավորման մրցաշարի շրջանակներում պորտուգալացիները հոկտեմբերի 11-ին կհանդիպեն Սերբիայի ընտրանու հետ:









































