Աղջիկների միջազգային օրը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2011-ի դեկտեմբերի 19-ին: Այն նշվում է ամեն տարի, հոկտեմբերի 11-ին: Նպատակը ամբողջ աշխարհում աղջիկների հանդեպ կիրառվող խտրականության և սոցիալական խնդիրների վրա ուշադրություն հրավիրելն է: Դրանցից հիմնականներն են բռնի ամուսնությունները, կրթության և բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունների բացակայությունը, բռնությունը:






















































