Ճապոնական «Տոյոտա» ընկերությունը ցանկանում է վերադառնալ «Ֆորմուլա-1»: ClubLexus-ը տեղեկացնում է, որ ընկերությունը կներկայանա «Լեքսուս»-ի բրենդով:
«Տոյոտա»-ն ցանկանում է «Արքայական ավտոարշավներ»-ին մասնակցել 2015թ. մրցաշրջանից: Այդ մասին հայտարարել է ընկերության տնօրեն Ակիո Տոյոդան: Նշվում է նաև, որ ընկերությունը լրջորեն է նախապատրաստվում «Ֆորմուլա-1»-ի մրցումներին և ստեղծելու է նոր շարժիչ, որը կարող է նոր հեղափոխություն անել:
Ընկերությունն արդեն բանակցում է ավտոարշավորդ Կամուի Կոբայասիի հետ, և պատրաստ է նրան վստահել թիմի առաջին պիլոտի դերը:
Հիշեցնենք, որ «Տոյոտա»-ն «Ֆորմուլա-1»-ը լքեց 2009թ.` ֆինանսական խնդիրների պատճառով: 8 մրցաշրջանների ընթացում թիմի ավտոարշավորդները չկարողացան հաղթող դառնալ ոչ մի գրան-պրիում: