Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մոտ 10 հազար մարդ է դուրս եկել հանրահավաքի` Անկարայում ահաբեկիչների գործողությունները դատապարտելու համար, որտեղ մոտ 100 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Հանրահավաքներ են տեղի ունեցել նաև մի քանի եվրոպական քաղաքներում:
Փարիզում հանրահավաքի է դուրս եկել մոտ հազար մարդ, հիմնականում` քրդեր, Ստրասբուրգում` 400 մարդ, մի քանի հարյուր մարդ հնարահավաքի է դուրս եկել Մոսկվայում:
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքին մոտ 1000 մարդ է մասնակցել:









































