Կանադայի Քվեբեկ նահանգի մանկապարտեզում հրաձգության հետևանքով սպանվել է 2 մարդ, հաղորդում է Associated Press-ը:
Ինչպես պատմել է Գատինո քաղաքի ոստիկանապետը՝ Մարիո Արենը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, անհայտ անձը ներխուժել է մանկապարտեզ ու կրակ բացել անձնակազմի ուղղությամբ՝ սպանելով աշխատակիցներից մեկին, ապա ինքնասան է եղել: Նրանց անունները չեն հաղորդվում՝ նախաքննության շահերից ելնելով:
Դեպքի ժամանակ մանկապարտեզում եղել է 52 երեխա: Նրանցից ոչ ոք չի տուժել:
Դեպքի պատճառները ճշտվում են: Հետաքննության տվյալներով՝ հրաձգության պատճառը կապված է մանկապարտեզ հաճախող երեխաներից մեկի ընտանիքում ամուսնալուծության հետևանքների հետ:









































