Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը պաշտոնապես կատարեց Սալվադոր քաղաքում գտնվող «Ֆոնտե Նովա» մարզադաշտի բացումը:
Reuters-ը տեղեկացնում է, որ 50.000 հանդիսական տեղավորող մարզադաշտի բացման արարողությունը հետաձգվել է 3 ամիս շարունակ: «Ֆոնտե Նովա»-ում կատարված շինարարական աշխատանքներն արժեցել են 296.5 մլն դոլար:
Այդ մարզադաշտում արդեն հունիսին կկայանան Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության 3 հանդիպումներ` Նիգերիա – Ուրուգվայ (հունիսի 20-ին), Իտալիա- Բրազիլիա (հունիսի 22-ին) և երրորդ տեղի համար կայանալիք խաղը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ բացվել էին «Կաստելաո Արենա» (Ֆորտալեզայում) և «Մինեյրաո» (Բելու Օրիզոնտիում) մարզադաշտերը:








































