Բրիտանացի երիտասարդ լրագրող Լի Հալփինը, ով անտունների մասին փաստագրական ֆիլմ էր նկարահանում, որոշել է մեկ շաբաթ փողոցում գիշերել, որպեսզի ավելի լավ ուսումնասիրի իր ապագա ֆիլմի հերոսների կյանքը: Ինչպես տեղեկացրել է Նյուքասլ քաղաքի ոստիկանությունը, երիտասարդը ցրատահարվելուց մահացել է: 27-ամյա Լի Հալփինի մարմինը հայտնաբերվել է քաղաքի արևմտյան հատվածում գտնվող մի լքված շենքում:
Այս շաբաթ Նյուքասլում, ինչպես նաև ամբողջ Բրիտանիայի տարածքում աննախադեպ ցածր ջերմաստիճան է գրանցվել: Գիշերները ջերամաչափի սանդղակն իջնում է մինչև մինուս չորս:
Լի Հալփինը Նյուքասլում մշակութային ամսագիր էր թողարկում, ինչպես նաև հեղինակային հաղորդաշար ուներ քաղաքային ռադիոկայաններից մեկում: Անտունների մասին փաստագրական ֆիլմը նրա վերջին ծրագիրն էր:
Լիի ընկերներից մեկն ասել է, որ «նա վերջին զոհաբերությունն արեց՝ փորձելով ուշադրություն հրավիրել այն բանի վրա, թե ինչ է կատարվում այլ մարդկանց հետ»:







































