Thursday, 18 06 2026
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո

Երևանի տարիքով, կենսագրությամբ, գոյությամբ թելադրված ու պահանջարկված տոն է «Էրեբունի-Երևանը»

 Երևանի ծննդյան տարեդարձի նախօրեին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է, թե ինչ ձեռքբերումներով է մայրաքաղաքը նշում իր ծննդյան օրը:

Պարոն Արեյան, Երևանն իր 2797-րդ տարեդարձն է նշում: Սա նաև առիթ է որոշակի ամփոփելու արվածը: Այս համատեքստում հատկապես ի՞նչը կառանձնացնեք:

Անշուշտ ճիշտ եք, որ ոչ միայն բյուջետային տարին ամփոփելիս, այլ «Էրեբունի-Երևան» տոնից տոն ընկած ժամանակահատվածում է անհրաժեշտ լինել հաշվետու մեր բնակչին: Ինչու՞, որովհետև տոնը շատ պարտավորեցնող է, խորհրդանշական և շատ սպասված մեր քաղաքացիների կողմից: Անթաքույց հպարտությամբ կարող եմ ասել, որ համայնքային ծրագրերով հսկայածավալ աշխատանքներ են կատարվել մայրաքաղաքում. մասնավորապես շինարարության, բարեկարգման, կանաչապատման, կոմունալ տնտեսության, ենթակառուցվածքների արդիականացման առումով և այլն: Ամենից առաջ կընդգծեմ լայնածավալ ճանապարհաշինական,  փողոցների հիմնանորոգման և ընթացիկ ծրագրերը: Կարելի է ասել այն  անհանգստությունը, որը կար տարիներ առաջ հիմնական փողոցների և անգամ երկրորդական փողոցների մասով՝ գրեթե  հաղթահարված է: Ընդ որում, այս տարի մենք նախապատվությունը տվեցինք ծայրամասային և բակային հատվածներին: Լուրջ ձեռքբերումներ ունենք նաև հանգստի նոր գոտիների, ընդհանուր օգտագործման նոր տարածքների ստեղծման առումով: Տարբեր վարչական շրջաններում շահագործման ենք հանձնել բնակիչների համար բոլոր անհրաժեշտ պարագաներով կահավորված նոր զբոսայգիներ և դրանք բոլորն էլ կենտրոնից հեռու են՝ Շենգավիթում են, Նոր Նորքում, Աջափնյակում, ինչը մեծ գոհունակությամբ է ընդունվում: Ու հատկանշական է, որ այդ զբոսայգիներից երկուսը կրում են մեր ազգային ազատագրական պայքարի նվիրյալների`Թաթուլ Կրպեյանի և Արթուր Կարապետյանի անունները: Սա նաև բարոյահոգեբանական նշանակություն ունի, քանի որ մարդիկ լրացուցիչ պարտավորվածություն կզգան այդ միջավայրի պահպանման ու խնամքի նկատմամբ:

Զուգահեռ մենք շարունակել ենք բարեկարգել արդեն եղած զբոսայգիները, որոնցից Վահան Զատիկյանի անունը կրող այգում նաև շատրվանն է վերագործարկվել: Միանշանակ կարող եմ պնդել, որ քաղաքային բարեկարգման ծրագիրը չի զիջել նախորդ տարիներին: Կարևոր երկու ծրագիր ևս կցանկանայի առանձնացնել, որոնք  շինբարեկարգման ոլորտին են վերաբերում, բայց ունեն խորը սոցիալական հասցեականություն: Առաջինը, որ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ների հետ համագործակցելով, շարունակել ենք թեքահարթակների կառուցումը` գերազանցելով նախորդ տարվա ծավալները և քաղաքի տոնի շեմին գրեթե ամփոփել այս ծրագիրը: Երկրորդը վթարային պատշգամբների նորոգման ծրագիրն է, որն ավելի ընդգրկուն էր, քան նախորդ երկու տարիներինը միասին վերցված: Սա հստակ սոցիալական ու հասցեական ծրագիր է, որն իր կարևորության ու անվտանգության ապահովման տեսակետից արժանացավ բնակիչների մեծ գոհունակությանը: Մենք նախորդ տարվա ծավալները գերազանցել ենք նաև բազմաբնակարան շենքերի պահպան ուղղությամբ իրականացված աշխատանքներում: Բազմաթիվ շենքերի հարթ և թեք տանիքներ ու շքամուտքեր են նորոգվել, ինչը շենքերի երկարակեցության ու բարեկարգ վիճակի ապահովման գրավականներից է: Մեր տարեկան ծրագրի ամենագոհացուցիչ բաղադրիչներից մեկը բակային տարածքնրի բարեկարգման ծրագրի շարունակականությունն է: Երբեմնի անխնամ տարածքներն այսօր վերածվել են աչք շոյող բակային միջավայրի և հենց բնակիչն է մեզ այս հարցում դառնում գործընկեր, երբեմն կամովին իր ավտոտնակի կամ ցանկապատված տարածքը տրամադրելով ապագա խաղահրապարակին: Շենքերի ենթակառուցվածքների, տանիքի, շքամուտքի նորոգումն ու ամբողջովին բարեկարգ բակ ունենալը բնակչի աչքին զարնող առաջին բաղադրիչներն են: Անդրադառնալով կոմունալ տնտեսությանն, ընդգծեմ, որ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում երբևէ նման ծավալի կապիտալ ներդրումներով աշխատանք չի կատարվել մայրաքաղաքում, ինչպես այս տարի: Դրան զուգահեռ ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի թարմացմանն ու արդիականացման, դիտահորերի կարգաբերման ներդրումային ծրագրեր նաև իրականացվեցին: Ուրախությամբ նաև նշեմ, որ մայրաքաղաքի տոնին ընդառաջ Ազգային Ժողովը վավերացրեց քաղաքային ժամանակակից լուսավորության ծրագրի վարկային համաձայնագիրը:

Սոցիալական մի շարք ծրագրեր են կյանքի կոչվել բազմազավակ ընտանիքների, տարեցների, հաշմանդամների, արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների, զինծառայողների, անօթևանների և սիրիահայ ընտանիքների խնդիրների լուծման ուղղությամբ: Առանձնահատուկ կարևորում եմ տոնին ընդառաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ իրականացված սոցիալական ծրագիրը, որի շրջանակում այս տարի արդեն 2797 սոցիալական տարբեր խմբերի ընտանիքներ նվեր ստացան կենցաղային տեխնիկա: Թվարկածս ձեռքբերումները ընթացիկ տարում արվածի մի փոքր մասն էր միայն, բայց համոզված եմ, որ բավարար էր հստակ պատկերացում ունենալու համար, թե ինչ աննախադեպ ծավալի աշխատանքներ են կատարվում:

Կարծիքներ էին հնչում մայրաքաղաքի տոնը ավելի համեստ նշելու, անգամ չնշելու վերաբերյալ: Ի՞նչ կասեք այս մասին:

Տոնը չնշելու որևէ օբյեկտիվ պատճառաբանություն գոյություն չունի: Սա մեկ անձի կամ մի քանիսի ցանկության տոն չէ, մեկ աշխատակազմի տոն չէ: Հայաստանի Հանրապետության ու համայն հայության մայրաքաղաքի տոնն է, որն ունի 1 միլիոնից ավելի բնակիչ, 22000 հա տարածք ու դարերի խորքից եկող պատմություն: «Էրեբունի-Երևանը» օրացուցային, կամայական ցանկությունների տոն չէ, սա Երևանի տոնն է և ցանկալի է, որ տարեցտարի այն ավելի ճոխ նշենք: Այժմ մենք բավարարվել ենք մեր բյուջեի համեստ հնարավորություններով, իսկ բյուջեն հաստատում է Երևան քաղաքի ավագանին: Մեզ, որպես կանոն, քաղաքի տոնը նշելու հարցում աջակցել են գործընկեր կառույցները: Երևանցին արժանի է բարձր տրամադրությամբ իր քաղաքի տոնը վայելելուն:  Քաղաքային իշխանության խնդիրն է ապահովելու այդ տրամադրությունը`կազմակերպելով այդ տոնը Երևանի, երևանցու, մեր մյուս հայրենակիցների ու քաղաքի հյուրերի համար: Երևանի տարիքով, կենսագրությամբ, գոյությամբ թելադրված ու պահանջարկված տոն է «Էրեբունի-Երևանը»:

Ի՞նչ կմաղթեք Երևանին ու երևանցուն

Երևանցիներին մաղթում եմ ջերմություն և անսահման սեր միմյանց ու մեր քաղաքի հանդեպ: Մաղթում եմ բոլորիս անսպառ հավատ և հույս՝ վաղվա օրվա նկատմամբ, քանի որ այդպիսով մենք նաև մեծ պատասխանատվություն կունենանք մեր քաղաքի հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում