Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ անկարելի է Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով կորցնել ռուս-թուրքական հարաբերությունների բարձր պոտենցիալը:
«Ռուսաստանի հետ մեզ կապում են բազմամյա քաղաքական ու տնտեսական հարաբերություններ, մենք երկար տարիներ ապրում ենք բարիդրացիության ու խաղաղության պայմաններում։ Այդ հարաբերությունները չպետք է զոհաբերվեն Սիրիայում քաղաքական շահերին»։











































