Միացյալ Նահանգները հայտարարել են, որ կհրաժարվեն ճապոնական Օկինավա կղզու վարձակալման պայմանագրի երկարաձգումից, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաները:
Ամերիկյան զորքերի ներկայությունն Օկինավայում դժգոհություն է առաջացնում խաղաղ բնակչության շրջանում: Ըստ տեղական իշխանությունների՝ 1972-ից ամերիկացի զինվորականների կողմից իրականացվել է ավելի քան 5000 հանցագործություն, այդ թվում՝ նաև բռնաբարություններ:
Ազատված տարածքների հանձնումը ճապոնական իշխանություններին կկայանա այն բանից հետո, երբ զորքերը տեղափոխվեն այլ ռազմաբազաներ Գուամում և Հավայան կղզիներում: Տեղափոխման ամսաթիվը դեռ հայտնի չէ:







































