Մինչև 1700-ականները հայերը Զատիկը տոնելու շատ գեղեցիկ մշակույթ են ունցել:
Սակայն, երբ Գրիգոր Լուսավորիչը ընդունեց Քրիստոնեությունը, քրիստոնեական մշակույթը մտավ մեր ազգային մշակույթի մեջ: Այսինքն` մենք միայն չենք ասում Զատիկ, այլ նաև Հարության տոն: Այս մասին այսօր մեզ հետ զրույցում նշեց ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին:
Նրա խոսքերով, Զատիկը մեր ժողովրդական տոնն է, իսկ Հարության տոնը` քրիստոնեական տոն է:
Այսպիսով, մինչև Քրիտոնեության ընդունումը, ճրագալույցի օրը ամբողջ գիշեր շրջաններում համայնքը հավաքել է գումարներ և ոչխար գնել, քանի որ, ինչպես գիտենք, Զատիկը զատվելու խորհրդանիշն է: Եվ հիշեցրեց, թե հրեաները ինչպես զատվեցին. նրանք ոչխարը մորթեցին ու արյունը քսեցին դռան վրա:
Իսկ երբ քրիստոնությունը ընդունվեց, արդեն Քրիստոսը դարձավ գառան խորհրդանիշը : Այսինքն` Աստված իր միակ որդուն զոհաբերեց հանուն ժողովրդի ճշմարիտ խոսքի, հետևաբար Քրիստոնեության ընդունումից հետո բուն Զատիկին միացավ նաև Հարության տոնը:










































