Sunday, 05 07 2026
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր

ՀԱԿ-ի և Քոչարյանի համագործակցությունը իրական է դառնում

ՀԱԿ-ը գտնվում է չափազանց ծանր նյութական վիճակում. փետրվարի 12-ից հետո այս կուսակցության ֆինանսավորումը, որ իրականացվում էր Ծառուկյանի կողմից, դադարեցվել է: ՀԱԿ-ը ֆինանսավորման նոր աղբյուրներ է փնտրում, բայց փողը, ինչպես հայտնի է, հենց այնպես որևէ մեկին չի տրվում, իսկ կուսակցության դեպքում այն տրվում է շատ կոնկրետ քաղաքական ծառայությունների դիմաց: Փետրվարի 12-ից հետո ՀԱԿ-ը փնտրում է քաղաքական այն սուբյեկտին, ում կարող է առաջարկել իր ծառայությունները համապատասխան վճարի դիմաց:

Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակի այն հայտարարությունը, որ «Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նույնիսկ բացասական վերաբերմունք ունեցող գործիչները հրապարակայնորեն արձանագրում են այն հանգամանքը, որ ընտրություններին նրա մասնակցությունը ամբողջովին կփոխի ներքաղաքական դասավորությունը», լուրջ հույսեր է առաջացրել ՀԱԿ-ում: ՀԱԿ-ը դեմ չէ ներքաղաքական դասավորության փոփոխությանը և պատրաստ է մասնակցել այդ փոփոխությանը:

Ռոբերտ Քոչարյանը դեմ արտահայտվեց սահմանադրական փոփոխություններին, և հիմա ՀԱԿ-ին ու Քոչարյանին միավորում է գաղափարական ընդհանրությունը. նրանք երկուսն էլ դեմ են Սահմանադրության փոփոխությանը և համարում են, որ սահմանադրական փոփոխությունների իրականացումը վտանգներ է պարունակում երկրի և նրա ապագայի համար: Քոչարյանի մամուլի խոսնակը ակնարկել էր, որ եթե Ռոբերտ Քոչարյանը մտադրություն ունենա կրկին զբաղեցնել հանրապետության ղեկավարի պաշտոնը, նա կարող է սեփական ցուցակով մասնակցել 2017թ. խորհրդարանական ընտրություններին, և ժողովրդի վստահության քվեն ստանալով զբաղեցնել պետության ղեկավարի պաշտոնը: Սա նշանակում է, որ եթե ՀԱԿ-ին հաջողվի «կպցնել» Քոչարյանին և Սահմանադրության դեմ պայքարի շրջանակներում նրա հետ միասին պայքարել ընդդեմ Սահմանադրության նախագծի ընդունման, ապա դրանից հետո համագործակցությունը կարող է շարունակվել: Եթե ՀԱԿ-ը համաձայնվել էր դառնալ Ծառուկյանի կցորդը, ապա Քոչարյանի կցորդը լինելը ավելի պատվաբեր գործ է, եթե ՀԱԿ ներկայացուցիչները հաշվարկել էին, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցեն Ծառուկյանի գլխավորած ցուցակով, ապա նույն հաջողությամբ նրանք կարող են լինել այն ցուցակում, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը:

ՀԱԿ-ի համար Քոչարյանի հետ համագործակցություն սկսելու հարցում արգելք չի կարող հանդիսանալ ոչ Մարտի 1-ը, ոչ էլ այն, որ ժամանակին ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ անձնազոհաբար ցանկանում էին երկիրը փրկել քոչարյանական բռնապետությունից: Եթե առաջնորդվելու լինենք այդ տրամաբանությամբ, ապա ՀԱԿ-ը չպետք է համագործակցեր նաև Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ Մարտի 1-ի սպանդի հարցով ստեղծված Փաստահավաք խմբում ՀԱԿ ներկայացուցիչներն էին հայտարարում, որ բացահայտել են Ծառուկյանի և նրա թիկնազորի անմիջական մասնակցությունը Մարտի 1-ի իրադարձություններին, իսկ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը մեծ հաճույքով հյուրընկալվել էր Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակում՝ շատ լավ տեղեկացված լինելով, թե 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ, երբ նախագահի թեկնածուն ինքն էր, Ծառուկյանը ինչպիսի կեղծիքներ է կազմակերպել իր դեմ Կոտայքի մարզում Քոչարյանի հաղթանակն ապահովելու համար: Ինչպես Ստեփան Դեմիրճյանը, այնպես էլ ՀԱԿ մյուս անդամները իրենց համարում են խոշոր քաղաքական գործիչներ, ովքեր առաջնորդվում են ոչ թե սկզբունքներով, այլ քաղաքական շահերով, իսկ տվյալ պարագայում նաև ֆինանսական շահերով՝ այդ ամենը քողարկելով հայրենիքի և երկրի ապագայի մասին մտահոգության կեղծ կարգախոսների տակ:

ՀԱԿ ներկայացուցիչները արդեն իսկ հայտարարում են, որ եթե Քոչարյանը իրենց ծառայությունների կարիքն ունենա, ապա իրենք ունեն համապատասխան ձևակերպումներ, թե ինչպես պետք է բացատրեն իրենց քայլը: Նրանք ասելու են, որ իրենք առաջնորդվում են երկրի ապագայի հանդեպ ունեցած մտահոգությամբ, որ իրենք այնքան հայրենասեր են, որ պատրաստ են հանուն հայրենիքի փրկության համագործակցել նույնիսկ սատանայի հետ, որ ընդդիմության ճամբարում հակասությունների և թշնամության հրահրումը ձեռնտու է բացառապես իշխանությանը:

Քոչարյանին ևս ՀԱԿ-ի ծառայությունները պետք կգան, քանի որ ՀԱԿ-ը համարվում է Մարտի 1-ի պահանջատերը, տուժող կողմը, իսկ եթե պահանջատերը բողոք չունի, վեճը կարելի է լուծված համարել: Ճիշտ է, կան Մարտի 1-ի զոհերի հարազատները, բայց նրանց մի մասը արդեն արտագաղթել է Հայաստանից և ապաստան ստացել եվրոպական երկրներում, իսկ Հայաստանում մնացողներին էլ հարթակ և հանրահավաքներում ելույթի հնարավորություն տվողը կամ չտվողը էլի ՀԱԿ-ն է:

Իհարկե, ՀԱԿ-ին պահելը ամսական մի քանի հազար դոլար գումար արժե, բայց ինչպես ասում են՝ ջուրը մտնողը թրջվելուց չպետք է վախենա: Այնպես որ, հույս ունենանք, որ առաջիկայում ՀԱԿ-ի վիճակը կրկին կլավանա, և այս կուսակցությունը կրկին քաղաքական պատվերի շրջանակներում հնարավորություն կունենա հայտարարելու վճռական հանրահավաքների կազմակերպման և երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու իր վճռականության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում