Yves Saint Laurent-ն անսպասելի կոտրել է նորաձևության բիզնեսի կաղապարները՝ իր նոր «դեմքեր» դարձնելով սկանդալային ռոք-երաժիշտների՝ էպատաժային շոկ-ռոքեր Մերիլին Մենսոնին ու Nirvana խմբի ղեկավար Կուրտ Քոբեյնի այրուն՝ Hole խմբի վոկալիստ Քորթնի Լավին:
Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, նման «անակնկալի» համար բրենդը պարտական է դիզայներ Էդի Սլիմանին, որն արդեն մեկ տարուց ավելի ղեկավարում է Saint Laurent-ի ստեղծագործական թիմը:
Սլիմանը վաղուց հայտնի է երաժիշտների հետ իր համագործակցությամբ՝ նա ստեղծագործական կոստյումներ է ստեղծել շատ աստղերի՝ Դեյվիդ Բոուի, Միք Ջագերի ու The Libertines խմբի համար:
Դիզայները չի էլ թաքցնում, որ ռոք-երաժշտության մեծ երկրպագու է: Սկսելով համագործակցել Մենսոնի ու Լավի հետ՝ նա անձամբ հանդես է եկել որպես լուսանկարիչ:











































