Wednesday, 10 06 2026
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց

ԴԱՀԿ-ի հերթական խայտառակությունը

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատանքի ձեռքը վարորդները կրակն են ընկել։ Ամեն օր ԴԱՀԿ-ից վարորդներին նոր «անակնկալ» է ուղարկվում տուգանքների, հաշիվների սառեցման և այլ խնդիրների վերաբերյալ։

Օրերս էլ նոր խնդիր է ի հայտ եկել։ Վարորդներին տուգանքների վերաբերյալ ծանուցումներ են ուղարկվում, և հաշիվներից գումարներ են գանձվում ոչ իրենց կատարած խախտումների համար։ «Առավոտ ժամը 9:30, առանց քեզ զգուշացնելու հաշվիդ վրայից ԴԱՀԿ-ն 13.215 դրամ գումար է քաշում, բայց լրիվ ուրիշ ավտոների խախտումների համար, այսինքն՝ ինչ-որ մեկն իրա ավտոյի ակտը չի մուծել, բայց տույժը ինձանից են գանձել»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Աշոտ Ասատրյանը։

Վարորդներից մեկն էլ, ով աշխատում է ապահովագրական ընկերությունում, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր հետ ևս նման դեպք է տեղի ունեցել։ Ընդ որում՝ առանց ծանուցման։ «Ինձ ծանուցում չի եկել, բայց հաջորդ օրը պարզեցի, որ հաշվեհամարիցս գումար է պակասել։ Բայց երբ նայեցի մեքենայի համարանիշները, պարզվեց, որ դա ինձ հետ բացարձակապես կապ չունի, լրիվ ուրիշ մեքենայի համար էր»,- ասաց մեր զրուցակիցը։ Իսկ երբ վերջինս փորձել է ԴԱՀԿ-ից պարզաբանում ստանալ, նրան պարզաբանել են, որ հաշվեհամարից գանձված գումարը սառեցվել է, իրենք չեն կարող այն հետ վերադարձնել քաղաքացու հաշվեհամարին։ «Ասացին, որ գումարս չեն կարող հետ փոխանցել։ Իրենք կպարզեն՝ ինչ է տեղի ունեցել, ու եթե իսկապես պարզվի, որ սխալմունք է, կվերականգնեն»,- պատմեց մեր զրուցակից վարորդը։

«Բայց ինչի՞ ես մուծեմ ուրիշի խախտման համար: Ավելին, բայց ինչի՞ ես իմ ժամանակը ծախսեմ ապացուցելու համար, որ ես չեմ այս խախտումն արել: Լավ դժվար է՞ մի քիչ ուշադիր լինել»,- այսօր էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՆ աշխատակից Տիգրան Սահակյանը։

Ի դեպ, մեր զրուցակից վարորդները բնավ պատահականություն չեն համարում ԴԱՀԿ-ի «սխալմունքը»։ «Դե ձև է էլի, տրյուկ, ստացվեց-ստացվեց, չէ-չէ։ Շատ վարորդներ հնարավոր է ուշադիր չլինեն, հետևողական չլինեն ու տանեն վճարեն իրենց չարած խախտումների համար։ Հիմա ամբողջ քաղաքում կամերաներ են, արագաչափեր ու ոչ ոք ապահովագրված չէ խախտումներից։ Դրա համար էլ, երբ որ գա ծանուցումը, կամ հաշվեհամարից գումար գանձվի ԴԱՀԿ-ի կողմից, շատերը հետևողական չեն լինի, ու դրա արդյունքում հնարավոր կլինի կլորիկ գումար հավաքել»,- ասաց վարորդներից մեկը։

Ի դեպ նշենք, որ վերջին շրջանում խախտումների համար վճարումները հնարավոր է վճարել միայն ԴԱՀԿ շենքում՝ անկախ նրանից, որ ԴԱՀԿ-ից հավաստիացնում են, որ տուգանքները կարելի է վճարել բանկային մասնաճյուղերից ու վճարային տերմինալներից։

Առկա թերությունների ու թյուրիմացությունների հետ կապված հարցը երեկ բարձրացվեց նաև Ազգային ժողովում։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ընդունեց, որ թյուրիմացություններ եղել են և հիմա էլ կան, և դա բացատրեց նրանով, որ էլեկտրոնային համակիարգում առկա են եղել խնդիրներ, տեխնիկական թերություններ, որոնք դեռ շարունակում են մնալ։ «Խնդիրները շտկվում են և մենք աշխատում ենք այնպես անել, որ քաղաքացին էլեկտրոնային եղանակով ստանա անդորագիրը, բացարձակ շփում չլինի համապատասխան ծառայողների հետ և այնուհետև ստանա իր խնդրի լուծումը»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ իրենք հիմա հանձնաժողով են ձևավորել, որտեղ ընդգրկված են տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ և աշխատանք է տարվում միասնական համակարգ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի քաղաքացիները զերծ մնան թյուրիմացություններից, ավելորդ քաշքշուկից ու ԴԱՀԿ-ում ժամերով հերթ կանգնելուց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում