Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներին խնդրել է աջակցել՝ շփումներ հաստատելու «Սիրիական ազատ բանակի» հետ՝ ԴԱԻՇ-ի դեմ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) պայքարում ջանքերը համակարգելու նպատակով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Ռուսական կողմը երախտապարտ կլիներ բրիտանացի գործընկերներին աջակցության համար՝ «Սիրիական ազատ բանակի» հետ կապեր հաստատելու նպատակով նրա և Սիրիայի զինված ուժերի միջև ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ջանքերը համակարգելու, ինչպես նաև «Սիրիական ազատ բանակին» քաղաքական գործընթաց ներառելու հնարավորության համար»,- հայտարարել է Ալեքսանդր Յակովենկոն:









































