Բրազիլացի հարձակվող Ռոնալդինյոն խոսել է իր ապագայի մասին:
35-ամյա Ռոնալդինյոն հայտարարել է, որ իրեն լավ է զգում և ցանկանում է ևս մի քանի ամիս ֆուտբոլ խաղալ:
«Ամեն օր նոր առաջարկներ եմ ստանում: Առողջության հետ խնդիրներ չունեմ, ես նախկինի պես հետաքրքրված եմ ֆուտբոլով:
Մարզումների շնորհիվ ես դեռ կարող եմ հանդես գալ բարձր մակարդակով: Դա ինձ ստիպում է առաջ շարժվել»,- ասել է Ռոնալդինյոն Radio Rede Atlantida-ին տված հարցազրույցում:









































