Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Ֆուտբոլիստը կշարունակի իր ելույթները «արքայական ակումբ»-ում ևս 3 տարի:
Մարսելոյի նոր պայամանգիրն ուժի մեջ կլինի մինչև 2017/18 թվականների մրցաշրջանը, իսկ աշխատավարձը կհասնի տարեկան 4 մլն եվրոյի:
24-ամյա Մարսելոն հանդես է գալիս «արքայական ակումբ»-ի կազմում 2006 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում Մարսելոն 12 խաղ է անցկացրել և մեկ գոլ հեղինակել:









































