Saturday, 27 06 2026
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին

Այս մարդն այլևս իմ հայրը չէ. Կարին Հովհաննիսյան (տեսանյութ)

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին առաջին անգամ ելույթ է ունեցել նրա ավագ որդին՝ Կարին Հովհաննիսյանը: Նա ասել է, որ իր խոսքերը չընդունեն որպես որդու գովասանք՝ ուղղված հորը:

«Այս մարդն այլևս իմ հայրը չէ, փետրվարի 18-ից նա արդեն պատկանում է ձեզ, պատկանում է պայքարին, պատկանում է պատմությանը»,-իր ելույթը այսպես սկսեց Կարին Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ իր հայրը 25 տարի առաջ վերադարձել է հայրենիք, 25 տարի ապրել է և քայլել է ձեր մեջ և ով իր վրա վերցրել է ձեր խայտառակ ցավն ու սերը:

«Այս մարդը, ում շատ հաճախ ծաղրել են իր սիրո համար, ես էլ եմ ծաղրել, բայց նա սիրել է: Շատ հաճախ նրան ծաղրել են իր ժպիտի համար, ես էլ եմ ծաղրել, բայց նա ժպտացել է: Ո՞վ է այս ժպտերես զինվորը, շատերը չհասկացան, ես էլ շատ հաճախ չեմ հասկացել, բայց ես գտել եմ մի նամակ, որը տարիներ առաջ եմ նկատել իր գրասեղանին, բայց վերջերս համարձակվեցի բացել և ընթերցել»:

Կարին Հովհաննիսյանը ընթերցեց Գասպար Հովհաննիսյանի՝ 70թ. գրված վերջին նամակը իր թոռանը՝ տասը տարեկան Րաֆֆիին, որտեղ նշված էր. «Իզուր չէ, որ քո անունը Րաֆֆի դրվեցավ, հուսանք որ օր մըն ալ Մասիսի գագաթին դրոշակ մը կբարձրացնես: Րաֆֆին մեծ վիպագիր էր, իր գրվածքներով Րաֆֆին հայերին մղել է թուրքերի դեմ, որ ունենանք մեր պատմական հողերը: Այսօր ունենք փոքր Հայաստան, բայց այն ամբողջը չէ, ձեր սերունդը պետք է տիրանա մեծ Հայաստանին իր աշխատանքով, որտեղ պետք է հավաքվեն բոլոր հայերը»:

Կարինը հավելեց, որ նամակը կարդալով հասկացել է, որ սա ոչ թե Գասպարի նամակն է Րաֆֆին, սա ամեն մի հայի նամակն է իր թոռանը, այս նամակը գալիս է պատմության խորքից, այս նամակը տեսել է և՛ կայսրություն, և՛ ցեղասպանություն, և՛ պատերազմ, և այսօր ազատության հրապարակը սա ժառանգություն է հայի, սա պայմանագիր է՝ կնքված բոլոր ժողովուրդների միջև, որը ասում է՝ մենք չենք հանձնվելու.

«Չկասկածեք, չկասկածեք հայ ժողովուրդ, մենք պայմանավորված ենք պատմության հետ, մենք ժամադրված ենք ճակատագրի հետ, և երբ այս նամակը բռնում եմ իմ ձեռքում, այս կեպարը իմ հայրն է դառնում, որ ունի պատասխանատվություն ոչ միայն ձեր առաջ, այլ իր պապերի առաջ, ովքեր կարող էին երազել այս պահի համար: Ես ինձ լիազորված եմ զգում ասելու բոլոր կասկածողներին, որ այս մարդուն չեք կարող կոտրել, այս ժողովրդին չենք կարող կոտրել, այս երկիրը չեք կարող կոտրել, և չեք կարող կոտրել այս երազանքը, այս հավատամքը որի անունն է Հա- յաս-տան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում