Քամբոջիայի և Թաիլանդի սահմանի վրա շարունակվում են ռազմական բախումները:
Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ինչպես մի քանի ամիս առաջ, այսօր էլ դրանք տեղի են ունենում 11-րդ բուդդայական տաճարի մոտ, որը երկու երկրների համար համարվում է վիճելի, ինչի արդյունքում համաձայնություն չեն կարողանում ձեռք բերել դրա պատկանելության վերաբերյալ:
Այսօրվա մարտերը շարունակվում են հրետանու գործադրմամբ, իսկ նախորդ օրվա մարտերի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի` 3-ական յուրաքանչյուր կողմից: Վիրավորվել են 13 թաիլանդցի և 6 քամբոջիացի զինվորներ: Կողմերը մեկը մյուսին մեղադրում են նախահարձակ լինելու մեջ:






































