Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում է նաև Մադրիդի «Ռեալ»-ը: Այդ մասին տեղեկացնում է gerüchteticker.com շվեյցարական պորտալը:
Նշվում է, որ 24-ամյա Մխիթարյանի խաղը շատ է դուր եկել հատկապես «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Աղբյուրի տեղեկացմամբ, Մոուրինյոն ևս ցանկանում է իր թիմի կազմում տեսնել Հենրիխին՝ պայքար ծավալելով նրա ծառայություններով հետաքրքրվող մյուս ակումբների՝ կատալոնական «Բարսելոնա»-ի, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Լիվերպուլ»-ի հետ:









































