Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան չի կարողացել ավարտել ազգային թիմի վերջին մարզումը՝ Հայաստանի ընտրանու հետ ընկերական խաղից առաջ: Այդ մասին հայտնումէ L’Equipe-ը:
Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպանի մասնակցությունն առաջիկա խաղին հարցական է: Եթե Պոլը չկարողանա խաղադաշտ դուրս գալ վնասվածքի պատճառով, ապա Հայաստանի ազգային թիմի դեմ խաղին նրան կփոխարինի Յոհան Կաբայը:
Հանդիպման մեկնարկային կազմում են նաև Լասանա Դիարան, Մատյե Վալբուենան, ում , սակայն, կարող է փոխարինել Անտոնի Մարսիալը:









































