Twitter-ի միկրոբլոգում, որը վարում է Քրդական «Փեշմերգա» աշխարհազորը, հրապարակվել է տեսագրություն՝ իսլամիստների կողմից վերահսկվող սիրիական շրջանների ուղղությամբ ռուսական թևավոր հրթիռների թռիչքի մասին։ Քուրդ աշխարհազորայինների կարծիքով՝ տեսագրությունը ֆիքսել է ռուսական հրթիռների թռիչքը, որոնց արձակումը կայացել է հոկտեմբերի 7-ին։
Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպիական նավատորմի 4 նավեր իսլամիստների վերահսկած տարածքի օբյեկտների ուղղությամբ արձակել են 26 թևավոր հրթիռ։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ հրթիռները հաջող կերպով դիպել են թիրախին՝ խոցելով իսլամիստների 11 օբյեկտներ։
Ռուսական ավիացիայի արշավը Սիրիայում սկսվել է սեպտեմբերի 30-ին:









































