ԱՄՆ-ի Ջեքսոն քաղաքի ոստիկանության շտաբ-բնակարանում ապրիլի 4-ին հրաձգության հետևանքով զոհվել էին երկու մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների մեկ աշխատակից:
Ինչպես հաղորդում է Itar-Tass-ը՝ ոստիկանական բաժանմունքում բերման էր ենթարկվել սպանության մեջ կասկածվող տղամարդը: Հարցաքննության ժամանակ նա խլել է ոստիկանի զենքը և սպանել սպային: Կրակողը նույնպես մահացած է հայտնաբերվել:
Այս պահին ոստիկանության շենքը շրջափակված է:










































